Itar-tass լրտավական կայքի փոխանցմամբ`Վրաստանի բնակիչներից  հավաքել են ավելի քան 1 միլիոն 200 հազար ստորագրություն, որոնք պահանջում են նախագահ Միխաիլ Սաակշվիլիի հեռացումը: Այս մասին հայտնել է րագրողներին հայտնել են «Единодушие за права общественности» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Նրանք կարծում են, որ նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի ղեկավարման ժամկետը ավարտվել է 2013 թվականի հունվարի 20-ին: Պարլամենտը պետք է հաշվի առնի այդ փաստը և մինչև նոր նախագահական ընտրությունները երկրի ղեկավարի իրավունքները պետք է հանձնի պարլամենտի ներկայացուցչին: Նրանց խոսքերով` ստորագրությունները, որոնք հավաքվել են վերջին 3 ամսվա ընթացքում Վրաստանի տարբեր տարածաշրջաններում, ապացուցում են, որ երկրի բնակչության մեծ մասը կողմ է Սաակաշվիլու հեռացմանը:

Համաձայն Վրասանի Սահմանադրության` նախագահը ընտրվում է 5 տարի ժամկետով: Սակայն դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշված է, որ նախագահական հերթական ընտրությունները կայանալու են ընթացիկ տարվա աշնանը: Սաակաշվիլին, որը նախագահ է ընտրվել 2008 թվականի հունվարին, մտադիր չի մինչև ժամկետի ավարտը լքել իր պաշտոնը: Նա պնդում է, որ հերթական ընտրությունները կկայանան 2013 թվականի աշնանը: