Ռուս երգչուհի Յուլյա Կովալչուկը, ով հայազգի երգիչ Ալեքսեյ Չումակովի կինն է, Tele.ru-ին տված իր հարցազրույցի ժամանակ պատմել է իր` ծնունդով արցախցի սկեսուրի և իր ճաշակի վրա ունեցած նրա ազդեցության մասին:
«Հիշում եմ, թե ինչպես տարիներ առաջ, երբ մեր սիրավեպը իր բուռն փուլում էր, նա շատ հանկարծակի առաջարկեց ծանոթանալ իր ծնողների հետ: Ես ջինսե տաբատով և սովորական շապիկով գնացի: Նրա մայրը` լուսահոգի Լիլյա Ավանեսովնան, հայկական մի շարք համեղ կերակրատեսակներ էր պատրաստել:
Ես զարմացած էի նրա տեսքով` շրթներկով էր, մազերը գեղեցիկ հարդարված էին, եղունգները` խնամված: Եվ ես հասկացա, թե որտեղից են Ալեքսեյի ոճն ու ճաշակը: Ես երբեք այդ կնոջը չեմ տեսել առանց դիմահարդարման և թափթփված մազերով: Հենց սկեսուրս է մորիցս հետո ինձ համար չափանիշ դարձել: Եթե նույնիսկ ես հիվանդ եմ կամ ինձ լավ չեմ զգում, ես չեմ մոռանում ինձ հայելու մեջ նայել: Ցանկանում եմ դուր գալ և՛ ինքս ինձ, և՛ ամուսնուս»:
Նյութի աղբյուրը՝ 168.am