Fithacker.ru-ն գրում է, որ շատերն ունեն այս տհաճ սովորությունը՝ կրծել եղունգների շուրջ գտնվող մաշկը։ Շատերի դեպքում այս սովորությունն առաջանում է դեռ վաղ տարիքից, և նրանք հետագայում պարզապես չեն կարողանում կանգ առնել։ Որոշ դեպքերում իրավիճակը կարող է այնքան բարդանալ, որ մատներից կարող է արյուն հոսել։ Այս վարքը հաճախ կապված է անհանգստության հետ և տհաճ վիճակի հետևանք է դառնում։ Սա ոչ միայն էսթետիկ չէ, այլև կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։
Եղունգների շուրջ առաջացող վերքերը բակտերիաներին թույլ են տալիս ներթափանցել օրգանիզմ, իսկ թուքը ռիսկի ևս մեկ գործոն է դառնում՝ երբեմն նույնիսկ վարակների պատճառ դառնալով։ Վատագույն դեպքում կարող են վնասվել նաև նյարդերը։
Հարկավոր է որքան հնարավոր է՝ վաղ ազատվել այս սովորությունից, քանի դեռ այն քրոնիկ բնույթ չի ստացել։
Նյութի աղբյուրը՝ 168.am