Այս տարի Հայաստանի պետական բուհերին հատկացված պետպատվերով տեղերը գրեթե 1680 են: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժամանակ թերթից: Նախորդ տարի հատկացվել էր պետպատվերով 2130 տեղ: Ստացվում է՝ մի կողմից կրճատվում է անվճար տեղերի թիվը, մյուս կողմից, ինչպես արդեն հայտնել ենք, բարձրանում են ուսման վարձերը: Փոխարենը բավական շատ են վճարովի տեղերը՝ շուրջ 18 000: Ինչը նշանակում է, որ բոլոր դիմորդները դրական գնահատակ ստանալու դեպքում կարող են բուհ ընդունվել:
Բուհերում կրճատվել են պետպատվերով ընդունվելու տեղերը


