Ուռուցքաբաններն առանձնացրին 8 ամենաքաղցկեղածին մթերքները, որոնք
հսկայական վնաս են հասցնում օրգանիզմին և խթանում են քաղցկեղային բջիջների
առաջացումը: Ներկայացնում է EnterTrain-ը:

1. Ռաֆինացված շաքարավազ

Սպիտակ ռաֆինացված շաքարավազը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, օրգանիզմից հանում է կալցիումը, նվազեցնում է
իմունային համակարգի ուժը, սննդային միջավայր է քաղցկեղային բջիջների համար:
Ինչով փոխարինել՝ մեղրով, ստևիայով, արմավենու շաքարավազով, հում կերամաթով, թխկու մրգահյութով:
2. Մարինացված և ապխտած սննդամթերք

Այս մթերքներում պարունակվում է շատ աղ և քացախաթթու, որոնք մեծ քանակությամբ օգտագործման դեպքում վնասում են: Նաև
դրանք պարունակում են կոնսերվանտներ, որոնք երկարաձգում են պիտանելիության ժամկետը: Ջերմային մշակման ժամանակ ապխտած
մթերքները վերածվում են վտանգավոր նիտրատների, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և հանգեցնում են քայքայումների
բջջային մակարդակում, ինչը քաղցկեղ է առաջացնում:
Ինչով փոխարինել՝ թարմ սեզոնային բանջարեղենով, բնական անյուղ մսով:
3. Տրանսճարպեր և հիդրոգենացված յուղեր

Սինթետիկ մթերքներ են, որոնց քիմիական բաղադրությունն արհեստականորեն փոխվում է ավելի երիկար պահպանելու համար: Նաև
հոտի վերացման և համի լավացման համար յուղին քիմիկատներ են ավելացվում: Արդյունաբերական ապրանքների բաղադրիչ
տրանսճարպերը կրկնակի մեծացնում են կրծքագեղջձի քացկեղի առաջացման ռիսկը:
Ինչով փոխարինել՝ առաջին զտման ձիթապտղի յուղով, կոկոսի յուղով:
4. Ռաֆինացված սպիտակ ալյուր

Սպիտակ ալյուրը շատ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ինչը բարձրացնում է ինսուլինի մակարդակը: Այն ոչ մի սննդանյութ չի
պարունակում, քանի որ ռաֆինացման ժամանակ զրկվում է բոլոր օգտակար հատկություններից: Բացի դրանից՝ ալյուրը սպիտակեցնում
են քլորգազով, որպեսզի այն ավելի գրավիչ լինի գնորդների համար: Սպիտակ ալյուրով մթերքները դժվար են մարսվում, խցանում են
անցուղիները և օրգանիզմը շլակներով են լցնում:
Ինչով փոխարինել՝ Ամբողջական հատիկներից ցորենի ալյուրով, նուշի ալյուրով, գարու ալյուրով:
5. Վերամշակված միս

Դրանք արդյունաբերական մսային մթերքներն են՝ նրբերշիկ, բեկոն, երշիկ և այլն: Պարունակում են շատ քիմիկատներ, կոնսերվատներ և
նիտրատներ, որոնք օգնում են երկարացնել պիտանելիության ժամկետը և լավացնում են համը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս,
որ այդպիսի մսամթերքը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը մեծացնում է 67%-ով: Առանձնակի վնասակար է ապխտած միսը:
Ինչով փոխարինել՝ թարմ անյուղ միս, այն ինքներդ պատրաստեք:
6. Արհեստականորեն աճեցված ձուկ

Դրանց աճեցման փոքր տարածքում մեծ է բակտերիալ, վիրուսային և մակաբուծական համաճարակների առաջացման ռիսկը, ուստի ձուկը
մշակվում է հակաբիոտիկներով և պեստիցիդներով: Արհեստական ֆերմերային ձուկը նաև շատ ավելի քիչ օմեգա-3 օգտակար ճարպային
թթուներ է պարունակում, քան վայրի բնության մեջ աճած ձուկը:
Ինչով փոխարինել՝ բնական ջրամբարներից որսացած ձկով:
7. Կարտոֆիլի չիփս

Այն տապակվում է հիդրոգենացված յուղով և շատ աղ է արվում: Օրական ընդամենը 30 գ. չիփսի օգտագործումը հանգեցնում է տարեկան
1 կգ-ով գիրանալու: Չիփսը մեծացնում է խոլեստերինի մակարդակը և փոփոխություններ է առաջացնում արյան ճնշման մեջ:
Ինչով փոխարինել՝ Ինքնուրույն չիփս պատրաստեք ձիթապտղի յուղով:
8. Միկրոալիքային վառարանի պոպկորն

Պոպկորնն ինքնին հարաբերականորեն առողջ սնունդ է, բայց փաթեթը, որում այն պատրաստվում է, վնասակար տոքսիններ է
պարունակում, որը կարող է երիկամների, հաստ աղիքի, միզապարկի, թոքերի, կրծքագեղձի և վահանագեղձի քացկեղ առաջացնել:
Ինչով փոխարինել՝ առանձին եգիպտացորենի հատիկներ գնեք և պոպկորն պատրաստեք թավայի կամ կաթսայի մեջ:


Նյութի աղբյուրը՝ entertrain.1in.am