ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Տեխաս նահանգի Նոր Բոստոն քաղաքի բնակչի, որը կասկածվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամաին և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիցինով նամակ ուղարկելու մեջ: Այս մասին հայտնում է Итар Тасс գործակալությունը: Ձերբակալվածի անունը դեռևս չի նշվում:

Վերջինիս ոստիկանությունը ձերբակալել է կնոջ ահազանգից հետո: Կինը հայտնել է, որ իր ամուսնու համակարգչում գտել է ռիցինի պատրաստման բաղադրատոմսը, ինչպես նաև տվայլներ Օբամայի և Բլումբերգի մասին: Բացի դա կինը տան սառնարանում հայտնաբերել է կոնտեյներ կասկածելի նյութով,որը նման է ռիցինի:

Առաջին նամակը` հասցեագրված Մայքլ Բլումբերգին, առաքվել էր մայիսի 24-ին Նյու Յորքի քաղաքապետարանի շենքերից մեկում: Երկրորդը երեք տարի անց եկել է «Քաղաքապետները անօրինական զենքի դեմ» կազմակերպության գրասնեյակներից մեկը: Բլումբերգը զենքի ազատ շրջանառության պայքարի համառ հակառակորդներից մեկն է և կոչ է անում խստացնել զենքի պահպանման օրենսդրությունը, ինչն էլ զայրացրել է նամակներ ուղարկողին:

Բարաք Օբաման, որը  նույնպես զենք կրելու հակառակորդներից մեկն է, նման ռիցինով հարուստ նամակ ստացել էր մայիսի 30-ին:

2013 թվականի ապրիլի կեսերին այսպիսի նամակներ ստացել են Բարաք Օբաման, հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը և Միսիսիպի նահանգի դատավորներից մեկը: