Շվեդ Կուրտ Դեգերմանը, լինելով անտուն թափառաշրջիկ, իր մահվանից հետո թողել է մի ամբողջ կարողություն: Կուրտը իր կյանքի 40 տարիների ընթացքում գումարներ է ներդրել շվեդակա առաջատար ընկերություններում, ինչի շնորհիվ կուտակել է ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար և 124 ոսկե ձուլակտոր: Որքան էլ որ տարօրինակ թվա, նա իր ողջ կուտակած գումարը կտակել է իր ազգակցական եղբորը, ով շատ քիչ էր այցելում Կուրտին:Կտակի մասին լուրը շատ զարմացրեց նրա հարազատներին, քանի որ նրանց պնդմամբ՝ երկար տարիներ անօթևան մնացած եղբայրը, զրկված էր բոլորի ուշադրությունից։


Նյութի աղբյուրը՝ Info24.am