Կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է լքել թուրքական «Գալաթասարայը»,- գրում է «ESPN»-ը:
Հոլանդացին գրեթե համաձայնեցրել է իր պայմանագրի կետերն ամերիկյան նոր ակումբի՝ «Լոս Անջելեսի» հետ:
Ամերիկյան ակումբը, որի հետ Սնեյդերը, ամենայն հավանականությամբ, կկնքի 3-ամյա պայմանագիր, վերջինիս կվճարի տարեկան 3,5 մլն դոլար աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Սնեյդերն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 5 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: