BlogNews-ը ձեզ է ներկայացնում 13 տարօրինակ սնահավատություններ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք տրամաբանության կանոններին ոչ մի կերպ չեն ենթարկվում:

  1. Եթե ծիտը ծրտել է ձեզ վրա, ապա դա փողի նշան
  2. Ձախ ոտքով շան կղանքի մեջ կանգնելը հաջողության նշան է, իսկ աջով՝ անհաջողության:
  3. Եթե ճաշի մեջ ճանճ է ընկնում, ապա շուտով նվեր եք ստանալու:
  4. Եթե փռշտում եք, ապա ինչ-որ մեկը ձեր մասին է խոսում:
  5. Կոտրված սպասքը հաջողության նշան է: Ամանորին դանիացիները հարազատներին և մտերիմներին ապակու կտորներ են նվիրում:
  6. Երկար լապշան խորհրդանշում է երկար կյանք և բարգավաճում, ուստի այն կծել, մասնատել չի կարելի:
  7. Կակտուսը պաշտպանում է դժբախտություններից և չարիքից:
  8. Ձեր ճանապարհը ձախից աջ կտրող կատուն անհաջողության նշան է, իսկ աջից ձախ գնացողը՝ հաջողության:
  9. Գիշերը մթության մեջ չի կարելի հայելու մեջ նայել:
  10. Եկեղեցիներում բոլոր ժամացույցները տարբեր ժամեր են ցույց տալիս, որպեսզի շփոթեցնեն չար ուժերին:
  11. Սարդերին սպանել չի կարելի, դրանք տունը պաշտպանում են հրդեհից:
  12. Հաճոյախոսությունը աչքով տալու միջոց է. անտեղի գովասանքներից են լինում բոլոր դժբախտությունները:
  13. Հարսը պետք է ոտքից գլուխ ցեխի մեջ թաթախված լինի, որպեսզի ընտանեկան կյանքը երջանիկ եվ անհոգ լինի

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am