Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մալաթիա եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Սուրեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ թիվ 35 երթուղայինի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրամապանակը խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտից:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: