Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Գերմանիայի հավաքականը «Ֆիշտ» մարզադաշտում ընդունեց Մեքսիկայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց Յոահիմ Լյովի գլխավորած թիմի հաղթանակով՝ 4:1: Խաղի առաջին տասը րոպեների ընթացքում երկու գնդակ խփեց նոմինալ տանտերերի կիսապաշտպան Լեոն Գորեցկան՝ դառնալով Կոնֆեդերացիաների գավաթի պատմության ամենաարագ դուբլի հեղինակ:
59-րդ րոպեին գերմանացիների հարձակվող Տիմո Վերները հաշիվը դարձրեց խոշոր: Խաղավերջում Մեքսիկայի հավաքականը կարողացավ խփել հեղինակության գոլը: Հրաշալի գոլով աչքի ընկավ Մարկո Ֆաբիանը:
Ավելացված ժամանակի առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Ամին Յունեսը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այսպիսով, Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի եզրափակչում միմյանց կհանդիպեն Գերմանիայի և Չիլիի ընտրանիները: Հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին, Երևանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար կպայքարեն Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները: