ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հուլիսի 1-ից մեկնարկող 2017թ. ամառային զորակոչի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նշված է. «ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հասարակական խորհուրդ` 010-52-34 82, կամ ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարներով:
Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»: