Պատմությունում ամենահին դիմակը հայտնաբերվել է Ճապոնիայում մի խումբ հնէագետների կողմից Նարա պրեֆեկտուրայում: Այս մասին հաղորդում է Риа Новости-n` հղում կատարելով ճապոնական ԶԼՄներին:

Փայտե դիմակի մի մասը հայտնաբերվել է Նարա պրեֆեկտուրայում Դայֆուկ բլրի վրա տեղի ունեցած հնէագիտական աշխատանքների ժամանակ: Ինչպես համարում են հնէագետները այն ստեղծվել է II դարի երկրորդ կեսին: Մինչև այժմ ամենահինը ճանաչվում էր III դարի առաջին կեսին պատկանող դիմակը, որը հայտնաբերվել էր 2008 թվականին նույն շրջանի Մակիֆուկա բլրի վրա աշխատանքների ժամանակ:

Ենթադրաբար դիմակը օգտագործվում էր կրոնական արարողությունների և ծեսերի ժամանակ, որոնք կաված են եղել բերքահավաքի հետ:

Դիմակը ունի գրեթե լիովին տափակ ձև` աչքի և կապերի համար արված անցքերով: