Ներկայացնում ենք ամերիկուհի Ալմեդա Էրելին, ում կյանքի վերջին տարիները հեշտ չէին: 2013 թ. մահացավ նրա ամուսինը՝ Դոնալդը: Թոշակառուի 43 տարվա ամուսինը մահացավ դիաբետից և դրանից առաջացած բարդություններից: Վերջերս էլ մահացավ Ռոբերտը՝ Ալմեդայի որդին: 45 տարեկանում, ինֆարկտից: Կինը չէր սպասում, որ որդու թաղմանը կհանդիպի իր նոր սիրուն:
Այդ ժամանակ Գերի Հարդվիքն ընդամենը 17 տարեկան էր:
Գերին և Ալմեդան առաջին անգամ հանդիպեցին Ռոբերտի թաղմանը: Այսօր նրանք ասում են, որ իրար նկատեցին դեռ եկեղեցում ժամերգության ժամանակ: Արարողության վերջում Գերին մոտեցավ Ալմեդային և ցավակցեց:
Առաջին հանդիպումից հետո երիտասարդը և տարեց կինն ամիսներ շարունակ մտածում էին միմյանց մասին, մինչև Հարդվիքը որոշեց քայլ անել: Իր հորաքորջ՝ Լիզայի հետ, ով նրան տարել էր թաղմանը, երիտասարդը պայմանավորվեց, որ նա կկազմակերպի Ալմեդայի հետ ծանոթությունը:
Հանդիպելով՝ սիրահարները մի քանի ժամ շարունակ զրուցեցին: Գերին կնոջը շփոթեցրեց՝ ասելով, որ նրա տարիքն իր համար նշանակություն չունի:
Այդ երեկո տուն վերադառնալիս երիտասարդը կնոջը վարդերի փունջ և ապարանջան նվիրեց: Հանդիպումից մի քանի օր առաջ կնոջ ծննդյան օրն էր, Գերին, այդ մասին իմանալով, պատրաստվել էր: Այդ գիշեր յուրօրինակ զույգն առաջին անգամ համբուրվեց՝ լուսնի լույսի տակ, նստարանին նստած:
Հիմա Ալմեդան հիշում է, որ այդ պահին իրեն դեռահաս զգաց: Այդ երեկոյից հետո զույգի հարաբերություններն արագորեն զարգացան: Զույգի ընկերների և ընտանիքի անդամների մեծ մասը նրանց օրհնեց, այդ թվում՝ Գերիի մայրը և տատը:
Հետաքրքիր է, որ վերջինս երիտասարդի սիրելիի տարիքի է: Ալմեդայի հարազատները ևս ըմբռնումով մոտեցան նրանց հարաբերություններին:
Առաջին հանդիպումից 2 շաբաթ անց երիտասարդն իր սիրելիին ամուսնության առաջարկություն արեց: Նա համաձայնվեց: Այսօր նրանց ամուսնությունից արդեն մոտ 2 տարի անցավ:
Ամուսինները նախկինի պես սիրում և հասկանում են իրար, ապրում են Ալմեդայի դստեր և երկու թոռների հետ նույն տանը:
Ընտանիքում և՛ Գերին է աշխատում, և՛ նրա սիրելին: Երիտասարդը մտադիր է մոտ ապագայում տեղափոխվել խանութ, որտեղ կինն է աշխատում, որ նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնի: Հարսանիքից գրեթե անմիջապես հետո Գերին կրծքավանդակին դաջվածք արեց՝ ի նշան կնոջ հանդեպ սիրո:
Սիրելիի մասին խոսելիս երիտասարդը չի մտածում նրա տարիքի մասին: Իսկ երբ նրան ուղղակի հարցնում են այդ մասին, նաս ասում է, որ կինը հոգով շատ երիտասարդ է: