Այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Արմեն Կարապետյանին, Անդրանիկ Կարապետյանին և Գոռ Ներսիսյանին հանձնեց միջազգային սպորտի վարպետի վկայականները և կրծքանշանները: Նախարար Վարդանյանը նրանց մաղթեց նոր սպորտային հաջողություններ, որը անհրաժեշտ է ոչ միայն մարզիկներին, այլ նրանց հաջողություններին սպասող և դրանցով ոգևորվող հազարավոր մարզասերներին: