ARMTIMES.com-ը գրում է.
Երգիչ Արմենչիկը հրաժարվել է երգել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի եւ նույնպես խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքի ժամանակ: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրան 100 հազար դոլար են առաջարկել հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում (որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը) կայացած խնջույքի ժամանակ 2 երգ կատարելու համար, սակայն նա չի համաձայնել:
Երգչի որոշման պատճառն այն է, որ նա հրավիրված է եղել Լիբանանում անցկացվող «Jounieh Summer Festival 2017» փառատոնին: Այն մեկնարկել է հունիսի 24-ին եւ ավարտվելու է հուլիսի 9-ին: Փառատոնի շրջանակներում Արմենչիկը համերգով հանդես է եկել երեկ՝ հուլիսի 2-ին, Բեյրութում: