Փոփ երգչուհի Լեդի Գագայի արհեստական եղունգը աճուրդի ժամանակ վաճառվել է 8,5 հազար ֆունտ ստերլինգով(մոտ 13 հազար դոլար): Երգչի արհեստական եղունգը համացանցային վաճառքի է հանել Մեծ Բրիտանիայի բանկչուհին: Այս մասին նշվում է Artifact աճուրդի պաշտոնական էջում:
Վաճառողի խոսքերով աստղը իր արհեստական եղունգը կորցրել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին Դուբլինում տեղի ունեցած համերգի ժամանակ: Գագան Իռլանդիա էր ժամանել The Born This Way Ball համերգների շրջանակում: Բրիտանացին նշել է, որ թանկարժեք եղունգը ստացել է համերգի բեմի աշխատողից:
Ոսկե ուլունքներով զարդարված սև ակրիլե եղունգի իսկությունը ապացուցելու համար համացանցում տեղադրված է երկու լուսանկար: Դրանցից մեկում երչուհին գտնվում է Նյու Յորքում իր օծանելիքի ցուցադրությանը և բոլոր եղունգները տեղում են, իսկ երկրորդ նկարում, որը արված է շոուից մի քանի օր անց եղունգներից մեկը բացակայում է: