Այսօր Արամեի ու Աննա Թովմասյանի դուստրը՝ Աննա Մարիան, տոնում է ծննդյան տարեդարձը։ Նա դառնում է մեկ ամսական։
Փոքրիկի մայրը իր Instagram-ում շնորհավորել է նրան․
«Այսօր իմ ՀՐԵՇՏԱԿԻ 1 ամսականն է։ Շնորհավորում եմ, իմ սիրելի բալիկ։ Առողջ լինես ու լավ մարդ մեծանաս։ Թող որ աշխարհի բոլոր բալիկները անհոգ մանկություն ունենան։ Եվ մի փոքր ուշացումով ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար։ Անչափ շնորհակալ եմ»,-գրել է Աննան։