Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո կոնֆերանսի ժամանակ մոռացել է, թե ինչպես է իր գործընկերոջ անունը և նրան անվանել Ֆրանսուա Միթերան,որը կառավարել է երկիրը 1981-1995 թվականը ընկած ժամանակաշրջանում:

Իհարկե մեկ րոպե անց Անգելա Մերկելը գիտակցել է սխալը և ուղղել այն «Ֆրանսուա Օլանդ, ոչ թե Ֆրանսուա Միթերան, Ֆրանսուա Օլանդ»:

Ֆրանսիացի նախագահը սկզբում չի նկատել իր մեղքը, սակայն լսելով ինչպես է ուղղում իր սխալը Գերմանիայի կանսլերը, ժպտացել է:

Ինչպես հաղորդում է Итар Тасс գործակալությունը, համատեղ կոնֆերանսը նվիրված է եղել ԵՄ գագաթնաժողովին: