Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ՝ 1:1:
Առաջին խաղակեսում Հայաստանի չեմպիոնը դժգույն տեսք ուներ: Հանդիպման հաշիվն ընդմիջումից առաջ գլխի հարվածով բացել է Ալեքսեյ Ռիոսը: Երկրորդ խաղակեսում ալաշկերտցիներին հաջողվեց նվազեցնել մրցակցի առավելությունը: 78-րդ րոպեին Արտակ Դաշյանն աջ եզրով լավ անցում կատարեց և փոխանցում կատարեց կենտրոն, իսկ մրցակցի դարպասապահի անվստահ խաղից հետո գնդակը դիպավ նույն Ռիոսին և հայտնվեց դարպասում:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանում: