Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարիերան կշարունակի Իսպանիայում:
Մանչեսթերցիները պաշտոնական կայքում հայտնել են, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է իսպանական «Ռեալ Սոսիեդադ»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը 5 տարվա պայմանագիր կկնքի բասկերի հետ:
Հիշեցնենք, որ 22-ամյա Յանուզայը վարձավճարով հանդես էր եկել Դորտմունդի «Բորուսիայում» և «Սանդերլենդում»: