Մազաթափության ու ճաղատացման մասին լսելիս մարդիկ սովորաբար առաջին հերթին մտածում են ծերության մասին: Սակայն իրականում ծերությունն այս խնդրի միակ պատճառը չէ: Կան բազմաթիվ այլ անբարենպաստ գործոններ, որոնց արդյունքում մարդը կարող է բախվել նման խնդրի: Շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սթրեսային իրավիճակներն ու տոքսինները կարող են կործանարար լինել մարդկանց համար:
Նարկայում մազաթափությունը լուրջ խնդիր է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Սա է պատճառը, որ շուկայում հայտնվել են բազմաթիվ միջոցներ՝ մազերի փարթամությունը վերականգնելու համար:
Ցավոք այդ միջոցները ոչ միշտ են արդարացնում սպասելիքները, իսկ մազերի փոխպատվաստումը ոչ բոլորի գրպանին է հարմար: Սակայն կա մի հիանալի պարզ միջոց, որը կարելի է օգտագործել նույնիսկ տնային պայմաններում:
Բաղադրությունը.
· 2 ճաշի գդալ գերչակի յուղ,
· 1 հատ ձվի դեղնուց,
· 1 ճաշի գդալ մեղր:
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, ուշադիր քսել մազարմատներին, այնուհետև տարածել մազերի ողջ երկարությամբ: Դիմակը քսելուց հետո գլխին դնել պոլիէթիլենային գլխարկ և թողնել 2 ժամ:
Մազերը լվանալ շամպունով ու բալզամով կամ օգտագործել մազերի դիմակ: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական գոնե մեկ անգամ: Կուրսը պետք է տևի առնվազն 2 ամիս:
Այս բաղադրատոմսում առկա բոլոր բաղադրիչներն ունեն իրենց առավելությունները:
Գերչակի յուղ
Այս յուղը հազարավոր տարիներ օգտագործվում է մազաթափության բուժման համար: Այն օժտված է հզոր հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով, օգնում է ազատվել թեփից, ֆոլիկուլիտից և զանազան մաշկային վարակներից:
Մեղր
Մեղրը հզոր հակաօքսիդանտ է, որը, բացի այդ, օժտված է նաև բակտերիասպան ու ֆունգիցիդալ հատկություններով: Բնական մեղրամոմի հետ համադրելու դեպքում այն դառնում հրաշալի բալզամ, որը կանխում է մազաթափությունը:
Ձվի դեղնուց
Ձվի դեղնուցի մեջ պարունակվում են ամինաթթուներ ու սպիտակուցներ, որոնք սնուցում են մազերը: Բացի այդ, այն պարունակում է նաև մի շարք այլ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են մազերի արագ ու առողջ աճի համար: Օրինակ՝ բիոտինն օգնում է թարմացնել մազարմատներն ու ֆոլիկուլները:
Այս երեք բաղադրիչի համադրությունը տալիս է կատարյալ խառնուրդ՝ մազերի սնուցման ու աճի համար: Այս դիմակը կօգնի շատ արագ վերկանգնել վարսերի փարթամությունն ու առողջությունը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am