Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր, վաղ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հ. Համբարձումյանին, ում արդեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և չի բացառվում, որ նրան կտեղափոխեն դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։