Մեծ Բրիտանիայի կառավարությունը կներդնի 250 գրամը գերազանցող անօդաչու սարքերի պարտադիր գրանցման համակարգ: Կառավարության որոշումը պայմանավորված է դրոնների օգտագործման անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ, հայտնում է Guardian-ը:
Պարբերականի տվյալներով՝ անօդաչուների տերերը կգրանցեն իրենց սարքերը, ինչպես նաև դասընթացներ կանցնեն դրանց անվտանգության դրույթների և գաղտմիության օրենքների ուսումնասիրության նպատակով:
Նշվում է, որ կառավարության որոշումից առաջ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ 400 գրամ կշռող թռչող սարքը, ուղղաթիռի հետ բախման դեպքում, կարող է կոտրել վերջինիս դիմապակին, իսկ մինչև 2 կգ դրոնը՝ վնասել ուղևորատար ինքնաթիռի ապակիները: