Երեկ Հունգարիայի Գյոռ քաղաքում կայացել է Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի բացման արարողությունը։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Շքեղ շոուի ընթացքում ներկայացվել են փառատոնին մասնակցող բոլոր երկրները։ Հայատանի դրոշը տարել է լողորդ Արթուր Բարսեղյանը։
Մի քանի օր 50 երկրի ավելի քան 2500 մարզիկներ կպայքարեն տասը մարզաձևում: Օլիմպիական փառատոնում հայ պատանիները մեկնարկում են թենիսում և աթլետիկայում:
Այսօր մենախաղերում պայքարի մեջ կմտնեն թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը, իսկ վազորդ Դավիթ Մարտիրոսյանը կմրցի 100 մ վազքում։