Միլանի «Ինտերը» շարունակում է ջանքեր գործադրել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին ձեռք բերելու համար:
Այս մասին հայտնում է իսպանական «Sport» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է 45 մլն եվրո առաջարկել, իսկ անձամբ նրան` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ:
Իտալական գրանդի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին շատ է հետաքրքրված Վիդալի ծառայություններով:
Նա ակումբի ղեկավարությանը խնդրել է ուժեղացնել կազմն ու 4-5 ֆուտբոլիստի ձեռք բերել: Նրանցից Վիդալն առաջնային նպատակ է համարվում:
Ավելի վաղ, գերմանական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացառել էր Վիդալի` մեկ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը: