«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, գնահատել է այս մրցաշրջանը․

-Սա անկասկած կյանքիս լավագույն մրցաշրջաններից էր։ Շատ երջանիկ եմ, քանի որ տիտղոսը նվաճեցինք։ Եթե առաջնությունը չհաղթեինք՝ այսպես չէի խոսի։ Անցյալ մրցաշրջանում ես Իտալիայի լավագույն ռմբարկուն էի, բայց միշտ ասել եմ, որ դա լավագույն մրցաշրջանը չէր։ Երբ թիմն է հաղթում, դա ավելի ուրախալի է։