«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ ինքը մեծ ցանկություն ունի երկրորդ տարին անընդմեջ հաղթելու Եվրոպա լիգայում:
Նախորդ մրցաշրջանում նա այս տիտղոսը նվաճել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Հուլիսի 27-ին «Էվերթոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում կընդունի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկին» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ տուրի խաղում.
«Ես միշտ ցանկացել եմ խաղալ Եվրոպայում «Էվերթոնի» կազմում և մի փոքր վշտացել էի, որ չկարողացա դա անել ավելի վաղ, բայց հիմա ես ունեմ այդպիսի հնարավորություն:
Նախորդ տարի ես հաղթել եմ այդ մրցաշարում, այդ իսկ պատճառով հույս ունեմ, որ մենք հեռուն կգնանք, և հնարավոր է` կփորձենք հաղթել այն: Ես շատ եմ սպասում նոր մրցաշրջանին, հուսով եմ նորից կանոնավոր կխաղամ և կօգնեմ ակումբիս»,- Ռունիի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը: