«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ֆուտբոլիստների արժեքների աճը տրանսֆերային շուկայում.
«Մի քանի տարի առաջ, նույնիսկ` 2 տարի առաջ, ես չէի կարող պատկերացնել, որ մարդիկ մեկ խաղացողի համար կարող են 100 կամ 120 մլն եվրո վճարել:
Բայց հիմա դա տեղի է ունենում, և դա տեղի կունենա նաև հետագայում: Սրանք մեծ գումարներ են, բայց մենք ոչինչ չենք կարող անել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «DW Sports»-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իր մարզչական կարիերայի ընթացքում Գվարդիոլան գրեթե 1 մլրդ եվրո է ծախսել իր ակումբներում` «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում» նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար: