Հսկայական 1998 QE2 աստերոիդը անցել է Երկիր մոլորակի մոտով 5,8 մլն կմ հեռավորության վրա: ՆԱՍԱ-ի մասնագետների տվյալներով աստերոիդը ամենաշատը մոտեցել է Երկրին Երևանի ժամով 01:59 րոպեին:

Հսկայական հեռավորությունը Երկրից աստերոիդին դարձրել է անվտանգ Երկրի բնակիչների համար, սակայն գիտնականները նշում են, որ եթե հեռավորությունը մի փոքր քիչ լիներ, ապա այն կարող էր ունենալ աղետալի հետևանքներ. այն կարող էր վերացնել մեր մոլորակը:

Գիտնականներին հաջողվել է ստանալ բարձր որակի մի քանի լուսանկար աստերոիդից, ինչի հիման վրա հնարավոր կլինի ուսումնասիրել վերջինիս ռելիեֆի հատկությունները:

1998 QE2  աստերոիդը հայտնաբերվել է 1998 թվականի օգոստոսի 19-ին Մասաշուսետսի տեխնիկական ինստիտուտի գիտնականները: Այնունի 2,7 կմ տրամագծով ձվագծի տեսք: Հաջորդ անգամ աստերոիդը տեսանելիության դաշտում կհայտնվի 2028 թվականի հուլիսի 12-ին : Սպասվում է, որ այն երկիր մոլորակի մոտով կանցնի 73 մլն կմ հեռավորության վրա: