Հրաչյա Հարությունյանն ու Սիրուշոն մեկնել են ծովափնյա հանգստի: Այդ են վկայում նրանց սոցցանցերի էջերը:
Հայր ու դուստրն Instagram-ում կիսվում են իրենց հանգստից լուսանկարներով: Ու թեեւ նրանք համատեղ լուսանկարներ չեն տեղադրում, այնուամենայնիվ, Սիրուշոն Instagram-ի story բաժնում հրապարակել է հանգիստը վայելող հոր լուսանկարներից մեկը:
Ամենայն հավանականությամբ, ինչպես նախորդ անգամ, այս տարի էլ Սիրուշոն եւ ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը, հանգստի են մեկնել Հրաչյա Հարությունյանի եւ Սյուզան Մարգարյանի հետ:
Դատելով լուսանկարներից, աստղային ընտանիքը կրկին մեկնել է Հունաստան: