Այս տարվա նորաձևությունը տարբերվում է անցյալ տարիների նորաձևությունից։ Այս տարի թրենդային են համարվում բնական ու նուրբ գույները։ Բացի գույներից, կարևոր է նաև կերպարում նրբություն ստեղծելը։
Cosmo-ն գրում է, որ այժմ չափազանց նորաձև է դարձել ժանյակավոր հագուստը։ Այն ցանկացած կերպար ավելի նուրբ ու կանացի է դարձնում։ Ժանյակավոր զգեստները, կիսաշրջազգեստները, շապիկներն ու այլ հագուստը պետք է համադրել պարզ, առանց ավելորդ զարդարանքների հագուստի հետ։ Ինչպես նաև, խորհուրդ ենք տալիս խուսափել խոշոր աքսեսուարներից։ Նմանատիպ հագուստի հետ մինիմալիստական աքսեսուարներ համադրեք։
Ահա ժանյակավոր հագուստի մի քանի հաջողված տարբերակ․
Նոր թրենդ․ ժանյակավոր հագուստ, որը կերպարն ավելի նուրբ ու կանացի է դարձնում



