Երգչուհի Սիրուշոն հանրությանն է ներկայացրել «ՊռեԳոմեշ» զարդերի նոր հավաքածուն։ Նա լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ մակարգելով․ «Դուք տեսե՞լ եք մեր նոր հավաքախուն։Շուտով»։

Հիշեցնենք, որ «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածու թողարկելու միտքն երգչուհու մոտ ծագել էր դեռ վաղուց. «Երբ սկսեցի աշխատել «ՊռեԳոմեշ»-ի հագուստների վրա, կարևոր խնդիր էի դրել իմ առջև. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստիս, դա լավագույն ձևով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում:

Աշխատանքս իզուր չէր, քանի որ «ՊռեԳոմեշ»-ից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն:

Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած «ՊռեԳոմեշ» փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:

Նյութի աղբյուրը` hraparak.am