«Բարսելոնան» առաջվա պես մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:
Այս մասին հայտնում է «Radio Marca Catalunya»-ի լրագրող Ֆելիքս Մոնկլուսը` «Թվիթերի» իր էջում:
Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս կատալոնացիների մարզական տնօրեն Արիեդո Բրայդան բանակցություններ կվարի թուրինցիների գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի հետ 23-ամյա արգենտինացու տեղափոխության շուրջ:
Դիբալայի տրանսֆերը 110 մլն եվրո է գնահատվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է վճարել Դիբալայի` 120 մլն եվրո հրաժարագինը:
Բարսելոնան բանակցություններ կվարի Դիբալայի տրանսֆերի շուրջ
