Bigpicture.ru կայքը ներկայացրել է 1870-1920-ականների նորվեգացի հարսնացուների հեքիաթային զգեստները՝ վկայակոչելով winter-licht բլոգերին:
1870-1920-ական թվականներն ընկած ժամանակահատվածում արված լուսանկարներում ներկայացված են հարսանեկան զգեստներով և հեքիաթային թագեր հիշեցնող հիասքանչ գլխազարդերով աղջիկներ:
Շատ հարսնացուների ձեռքին Աստվածաշունչ կա: Լուսանկարները Norsk Folkenmuseum պատմության նորվեգական թանգարանի հավաքածուի մեջ են մտնում: