Սպիներները պարզապես գրավել են աշխարհը: Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների ձեռքին կարելի է տեսնել այս նոր խաղալիքը: Սպիներներով խաղացող մարդկանց կարելի է հանդիպել ամենուր՝ գրասենյակներում, խանութներում, փողոցում:

Սպիները փոքր պտտվող գադջետ է, որը, ըստ հեղինակների՝ նյարդերը հանգստացնելու համար է:

Սպիներներ լինում են թե՛ շատ մատչելի, թե՛ շատ թանկարժեք: Բայց կարելի է դրանցով խաղալ նաև անվճար: Վերջին ամսվա ընթացքում ստեղծել են հարյուրավոր հավելվածներ Android-ի և iOS-ի համար:

Շատերը կարծում են, որ սպիներները տարածված են միայն Հայաստանում, սակայն դա այդպես չէ: Fidget Spinner հավելվածը՝ նախատեսված iOS-ի համար, բեռնումների քանակով առաջատար է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կանադայում, և երկրորդն է ԱՄՆ-ում:

Մասնագետները կարծում են, որ այս տարածված խաղալիքը կանհետանա այնքան արագ, որքան արագ հայտնվել է:

Ներկայացնում ենք 5 գադջետներ, որոնք փոխարինելու են գալիս այս խաղալիքին:

Spinerds

Սա նույնպես սպիների տարբերակ է, որը բաղկացած է 2 մետաղական գնդակներից: Այս նորարարությունը թողարկել է CMP Creations ընկերությունը:

Երկու մետաղական գնդակները շատ երկար պտտվում են, եթե այն ուժեղ պտտեք: Խաղալիքն արժե 9 եվրո:

 

Moondrop

Այն նոր խաղալիքն անվանում են ձգողականության լուսին: Այն իրենից ներկայացնում է փոքրիկ ձող և լայն օղակ, որն իջնում է ձողի վրայով:

Խաղալիքի հեղինակներին արդեն հաջողվել է հավաքել 130 հազար ֆունտ ստեռլինգ Kickstarter-ի միջոցով: Խաղալիքի ամենապարզ մոդելն արժե 18 ֆունտ:

 

Tiscribe-Bolt

Սա բոլորիս սիրելի գրիչի տարբերակն է, որի գլխիկը կարելի է անընդհատ շարժել: Հեղինակները շեշտը հենց սրա վրա են դրել: Այն ոչ միայն թույլ կտա օգտվել գրիչից, այլև հանգստացնել նյարդերը:

Այս ունիվերսալ գրիչի ամենապարզ մոդելն արժե 49 դոլար:

 

Orbiter

Սա սպիների ավելի մշակված և կատարելագործված տարբերակն է: Այն բաղկացած է մետաղական օղակից և գնդիկից: Եթե սպիները կարելի է պտտել միայն մեկ տարբերակով, ապա այս նոր խաղալիքը կարելի է պտտել տարբեր եղանակներով:

Ընկերությունն իր արտադրանքը կատարելագործելու և մեծ քանակով թողարկելու համար արդեն հավաքել է անհրաժեշտ գումար:

Խաղալիքը կարժենա 45 դոլար:

 

Fidget Cube

Այս փոքրիկ գադջետի վրա կա այն ամենը, ինչը պետք է լինի ձեռքի տակ: Դուք կարող եք պտտել այն, սեղմել և շոշափել՝ հանգստացնելով նյարդերը:

Այս գադջետը տարբեր հարթակներում մեծ հետաքրքրություն է վայելում, և հավանական է, որ հենց այն լավագույնս փոխարինի սպիներներին:

Նյութի աղբյուրը` 168.am