Նվիրվում է բոլոր քար(car) ու նաքսանդզներին(naxandz)
Մի քանի ԿԱՐԵՎՈՐ կանոն ամառային լավ ֆոտո ստանալու, ձեր «չուզողներին» «պայթեցնելու») և իրականում հասկանալու համար, թե որքանով են ձեզնով հետաքրքրված։
Կանոն 1. ԾՈՎ գնալիս անպայմա՛ն վերցրեք ձեզ հետ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐ!
Նախ՝ բոլորը կլինեն հողաթափերով կամ ոտաբոբիկ, դուք՝ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՈՎ) Արդեն օրիգինալ է!!!
2. Ձեզ հետ վերցրեք առնվազն 4 գիրք, դրանով նախ կլցնենք դատարկությունը, պարապությունից չեք ուտի ուրիշի կյանքը, այլ «կուտեք » այդ գրքերը (տես. ներքևում, ֆբ կամ ինստա նախորդ երրորդ գրառումս.(խմբ))։ Արևային լոգանք ընդունելիս անիմաստ չեք կանգնի ջրում կամ մեռելային դիրքով չեք պառկի ափին՝ վախեցնելով միջավայրի մարդկանց՝ որպես արևահարված հանկարծամահ, եթե հանկարծ որոշեք փռշտալ։
3. Գրքերի պարունակությունը ԿՈՆԿՐԵՏ արտահայտվում է մարդու դեմքին, այնպես որ, գոնե դեմքի խորիմաստ արտահայտությամբ ֆոտո կստացվի, որն, իհարկե, կշարունակի նյարդայնացնել հույժ «հայրենասեր» կամ «պաթոսիկի» մասնագետ մարդկանց։
4. Իհարկե, պակաս կարևոր չէ իմանալ կանգնելու կերպը, երբ դուք ինքնամոռաց կարդում եք ու ձեզ կողքից նկարում է մի անծանոթ պապարացցի (որն իրականում ձեր հազար տարվա ընկերուհին է ու գժական լուսանկարիչ)
Image may contain: 1 person, standing, ocean, sky, outdoor, water and nature
Եվ 5. ԾՈՎՈՒՄ լավ լուսանկար ու գեղեցիկ ոտքեր ստանալու համար ՊԵՏՔ ԵՆ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐ!!! Վերցնում եք հարևանների սեղանիկը, հարմարեցնում ափամերձ տարածքում՝ ՋՐԻ մեջ, զգուշությամբ կանգնում եք վրան, ՀԱԳՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿՆԵՐՆ ՈՒ ունենում ՇԱՏ ԼԱՎ ՖՈՏՈ՝ առանց ֆոտոշոփի։
Նույնը կարելի է կրկնել քարքարոտ միջավայրում, օրինակ՝ Պոսեյդոնի (տես ֆբ նախորդ լուսանկարը Պ-ի տաճարում) կամ Գառնու տաճարում (մենք քարից հաց սարքող լեռնային ժողովուրդ ենք, մի՞թե մի քանի սմ կրունկը մեզ պետք է վախեցնի)։
ԿԱՐԵՎՈՐԸ՝ պետք է ունենալ այնպիսի ընկերուհի, ով ոչ միայն ճանապարհի լավ ընկեր է, այլև շշմելու լուսանկարիչ, մոնտաժող, օպերատոր և տանել չի կարողանում հագնել բարձրակրունկ կոշիկներ։
Որպես վերջաբան. ԼՈՒՐՋ, ես երեխա չեմ և հասկանում եմ, որ ֆբ միջավայրում տարբեր տեսակետներով ու ճաշակներով մարդիկ կան, նրանցից շատերը վստահ են, որ իրենք ու միմիայն իրենք են ՃԻՇՏ ու բարոյական) , խելացի կամ ճաշակով, խորատես ու եսիմ ինչ, ԲԱՅՑ, խնայեք ձեր նյարդերը, հարգելիներս)))), դուք իզուր կորցնում եք ձեր նյարդային բջիջները, որոնք չեն վերականգնվում։ Հանգստացեք, վայելեք կյանքն ու նրա տված ամեն մի վայրկյանը, մենք հո անմահ չենք))
Հ.Գ. Հուսով եմ՝ այս կիսահումորային գրառումս ու հույժ լուրջ լուսանկարներս ձեզ պարգևեցին գոնե մի քիչ ժպիտ)))) Լավ մնացեք !
Image may contain: one or more people, people standing, sky, outdoor, water and nature
Չեմ ալարել, էսքան գրել եմ, չեմ ալարել, նկարվել եմ, ես ՉԵՄ ԱԼԱՐՈՒՄ, ՎԱՅ։ Sofi Mkheyan Սոֆն էլ չի ալարում )