Հաճախ հագուստը լվացքի մեքենայում լվանալուց հետո գույնը փոխում է, սպիտակը վարդագույն է դառնում կամ գունավոր շորերը գունաթափվում են։
Այնքան էլ շատ չեն հագուստի գույնը պահպանելուն ուղղված խորհուրդները։
Այս 5 խորհուրդը ձեզ կօգնի խուսափել գունաթափ հագուստ հագնելուց։
Սև պղպեղ
1 թեյի գդալ սև աղացած պղպեղը ցրեք անմիջապես մեքենայի մեջ, ոչ թե մաքրման միջոցների հատվածում։ Միացրեք սառը լվացման ռեժիմը։
Պղպեղը հղկող դեր է կատարում։ Այն հագուստն ազատում է մաքրման միջոցների հետքերից։ Որպես կանոն, դա հագուստի գույնաթափման հիմնական պատճառներից մեկն է։
Աղ
Մի քանի թեյի գդալ աղը նույնպես հղկող դեր է կատարում։ Աղը կանխարգելում է օճառի ներթափանցելը գործվածքի մեջ՝ ապահովելով կտորի նախնական գույնի պահպանությունը։
Քացախ
Օճառի հետքերի հեռացման լավագույն միջոցներից է։ Նաև բնական փափկացուցիչ է։
Լվացքի մեքենայի մեջ լցրեք մի թեյի բաժակ քացախ։ Մի անհանգստացեք․ հոտը կանցնի, երբ հագուստը չորանա։
Կիտրոն
Կիտրոնի շնորհիվ նույնիսկ ամենագունաթափ իրը դարձյալ գույն ձեռք կբերի։
Սուրճ
Բոլորի սիրելի թեյն ու սուրճը բնական ներկող միջոցներ են մուգ հագուստի համար։ 2 բաժակ ըմպելիքը (ընտրությամբ) լցրեք մեքենայի մեջ։ Համոզվեք, որ միայն մուգ հագուստ է մեքենայում, այլապես վառ գույնի շորերը անդառնալիորեն կփչացնեք։
Լավ է, որ բոլոր այս մթերքները մատչելի են։ Փորձեք այս հրաշագործ մթերքների ազդեցությունը ձեր իրերի վրա և համոզվեք դրանց արդյունավետության հարցում։

Նյութի աղբյուրը` Bestinfo.Am