«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը վստահություն է հայտնել, որ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մի օր խաղալու է անգլիական ակումբի կազմում:
«Չեմ կարծում, որ Բեյլի տրանսֆերը կկայանա այս ամռանը, սակայն դուք կտեսնեք, որ մի գեղեցիկ օր նա կխաղա «Օլդ Տրաֆորդում»: Եթե Բեյլը վերադառնա Անգլիա, այնտեղ կլինեն քիչ ակումբներ, որոնք կարող են գնել նրան: «Ռեալից» հետո միայն մի քանի ակումբներ կարող են մրցակցել պատմության ու հեղինակության առումով: Ես միշտ ասել եմ, որ Բեյլը երջանիկ է Մադրիդում: Գարեթի տրանսֆերն անհնարին չէ, բայց նա խաղում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկում: Եթե նա վայելում է խաղը, ապա ես չեմ տեսնում հեռանալու պատճառ»,- Գիգզի խոսքը մեջբերում է Squawka-ը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ կցանկանար Բեյլին տեսնել իր թիմում: