«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Ադրբեջանում գերու կարգավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու ուղղությամբ:

Միաժամանակ հայկական կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում՝ ներդնելու մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին հնարավորինս զերծ պահեն մոլորվելուց: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ նշել է, թե «սահմանների ոչ լիարժեք պահպանության դեպքում նույնկերպ կարող են մոլորվել ու մեր թիկունքում հայտվել նաեւ ադրբեջանցիներ, միգուցե եւ ոչ քաղաքացիական անձինք: Իսկ այն կադրերը, որոնք հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են ցույց տալիս, թե ինչպես էին մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի խնձորակից բռնում, ակնհայտ խոշտանգման դրսեւորում է: Մասնագետները դա կհասկանան: Բայց, ցավոք, հարցը չդարձավ միջազգային հանրության մոտ քննարկման առարկա»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: