Ցավոք, նրանք, ովքեր փորձում են նիհարել, չնայած դիետայի և կենսակերպի
փոփոխություններին՝ հաճախ չեն հասնում ցանկալի արդյունքի: Ի՞նչը կարող է
պատճառ լինել:
Պատճառը կարող է մարսողական համակարգում լինել: Մարսողական խնդիրները,
ինչպիսիք են՝ վատ գործող աղիները, ստամոքսի խանգարումը, փորկապությունը և
այլն, համարվում են քաշի անհաջող կորստի գլխավոր մեղավորները, քանի որ
խոչընդոտում են օրգանիզմից տոքսինների հեռացմանն ինչպես հարկն է: Նորմալ
պայմաններում արտաթորանք լինում է ուտելուց 1 կամ 2 ժամ անց կամ օրը 1 կամ 2
անգամ:
Եթե աղիների աշխատանքը ավելի քան 24 ժամ է տևում, դա կարող է որոշ դեղերի օգտագործման, ջրազրկման, մանրաթելերի և աղիների
ֆլորայում բակտերիաների պակասի հետևանք լինել:
Քրոնիկական փորկապությունը վիճակ է, որը բնորոշվում է աղիները մաքրելու օրգանիզմի անկարողությամբ, ինչի հետևանքով՝ կղանքը
պնդանում է:
Ստամոքսաղիքային համակարգի առողջության պահպանումը որոշիչ նշանակություն ունի քաշի հաջող կորստի համար:
Այդ նպատակով EnterTrain-ը կներկայացնի թունազերծման համար աղցանի բաղադրատոմս, որը աղիներից կվերացնի կղանքը,
օրգանիզմը կմաքրի տոքսիններից, կհագեցնի բջջանյութով և կկարգավորի pH-ը:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
Կաղամբ
Բազուկ
Գազար
Կիտրոնի հյութ
Ձիթապտղի յուղ
Համեմունքներ (ըստ ցանկության)
Պատրաստումը՝
1. Քերեք 1/3 կաղամբ, բազուկ և գազար, խառնեք դրանք:
2. Ցանկության դեպքում ըստ ձեր ընտրության համեմունքներ ավելացրեք, հետո մի քիչ կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ: