Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 4:3 հաշվով: Արսեն Վենգերի գլխավորած թիմը մինչեւ 83-րդ րոպեն պարտվում էր 2:3 հաշվով: Սակայն հյուրերը երկու րոպեում երկու գոլ բաց թողեցին վերջնամասում. աչքի ընկան Աարոն Ռեմզին ու Օլիվյե Ժիրուն:
«Լեսթերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին:
1966 թվականից հետո առաջին անգամ «Լեսթերը» «Արսենալի» խաղադաշտում խփեց երեք գոլ: Այն ժամանակ «Լեսթերը» հաղթել է 4:2 հաշվով:
Անգլիայի առաջնություն, առաջին տուր
«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»՝ 4:3
Ալեքսանդր Լյակազետ, 2, Դանիել Ուելբեք, 45+2, Աարոն Ռեմզի, 83, Օլիվյե Ժիրու, 85 – Սինձի Օկաձակի, 5, Ջեյմի Վարդի, 29, 56
Օգոստոսի 12
«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 15:30
«Չելսի» - «Բարնլի»՝ 18:00
«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ Թաուն»՝ 18:00
«Էվերտոն» - «Սթոք Սիթի»՝ 18:00
«Սաութհեմթփոն» - «Սուոնսի»՝ 18:00
«Վեստ Բրոմվիչ» - «Բորնմութ»՝ 18:00
«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20:30
Օգոստոսի 13
«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 16:30
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 19:00