7 մթերք, որ նպաստում են մազերի արագ աճին
Ճարպային օմեգա 3 թթուները, որոնք պարունակվում են ձկան մեջ, ամրացնում են ֆուլիկուլները և նպաստում են մազերի արագ աճին: Հենց սաղմոնն, այս ամենից բացի, պարունակում է B12 վիտամին և երկաթ, որն նույնպես նպաստում է մազերի արագ աճին:
2. Ոստրեներ
Ոստրեները մեծ քանակությամբ ցինկ են պարունակում, ինչը ոչ միայն նպաստում է մազերի արագ աճին, այլև փայլ է հաղորդում դրանց: Իհարկե, ամեն օր հնարավոր չի լինի ոստրեներ ուտել, սակայն կարելի է դրա փոխարեն սննդակարգ մտցնել տավարի լյարդ, միս, խոզի միս, որոնք նույնպես ցինկ են պարունակում:
3. Հավ
Հավի միսը հարուստ է կենդանական սպիտակուցով, որը նպաստում է կերատինի արտադրությանը:
4. Ձու
Ձուն պարունակում է առողջ մազերի համար անհրաժեշտ սպիտակուց և բիոտին: Բիոտինն օգնում է պայքարել մազաթափության դեմ:
5 Նուշ
Նուշը պարունակում է վիտամին E, որը նպաստում է մազերի արագ աճին և առողջությանը: Բացի այդ՝ այն պարունակում է բիոտին, ճարպային թթուներ և B խմբի վիտամիններ:
6. Դդմի սերմեր
Դդմի սերմերը պարունակում են В1, В2, В3, В4 վիտամիններ, որոնք նպաստում են մազերի արագ աճին, նաև В5 և В6 վիտամիններ, որոնք ապահովում են գլխամաշկի առողջությունը:
7. Ոսպ
Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, ինչը շատ կարևոր է մազերի առողջ աճի համար: