Թաքսիմ հրապարակը հարաբերական հանգիստ վիճակում է գտնվել  շարունակվող լարվածությունների երկրորդ գիշերը, սակայն ոստիկանության և քաղաքացիների միջև բախումները շարունակվում են Բեշիկթաշում, Անկարայում, Իզմիրում և այլ վայրերում: Այս մասին հաղորդում է Hurrietdailynews-ը:

Բեշիկթաշում երկու օր շարունակ տեղի են ունենում ոստիկանության և ցուցարների բախումներ, մասնավորապես Ակարեթլեր թաղամաս շուրջը, որտեղ գտնվում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ստամբուլյան գրասենյակը` Դոլմաբահչե պալատը: Հեռուստաընկերությունները պատկերում են փողոցները` լի արցունքաբեր գազով:

Համաձայն լրատվական միջոցների Ակարեթլերում ցուցարները կիլոմետրանոց շղթա են կազմել որպես ոստիկանության դեմ բարիկադներ: Համաձայն Al Jazeera գործակալության այնտեղ ներգրաված են շուրջ 3,000-5,000 ցուցարարներ:

Համաձայն BBC-ի թուրքական գրասենյակի ցուցարները բարիկադներ են ստեղծել նաև  Բեշիկթաշի մերաձկայքում գտնվող Քաբաթաշ բնակավայրում, որը գտնվում է Բոսֆորի նավահանագիստ տանող ճանապարհին:

Նման ցույցեր տեղի են ունենում նաև Ստամբուլի մերձակայքում:

Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է օգտոգործել Սուլթանգազիում, որը հայտնի է իր հակակառավարական կողմնորոշմամբ:

Մինչ բախումները շարունակվում են,  բազմթիվ վիրավորներ են արձանագրվում Անկարայում Թունալի, Հիլմի, Քըզըլայ և Գուվեն Փարկը բնակավայրերում:


Համաձայն հաղորդագրությունների շուրջ 1000 մարդ վիրավորվել է Ստամբուլում և 700-ը` Անկարայում:


Միաժամանակ լարվածություն է առաջացել Իզմիրում և Ադանայում, որտեղ մարդիկ ցույցեր են կազմակերպում իրենց աջակցությունը հայտնելու Թաքսիմի ցուցարներին: Ականատեսների կարծիքով ոստիկանությունը օգտոգործում են բռնի միջոցներ ցույցերը ցրելու համար:

Միաժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ցուցարները վնասում են մասնավոր սեփականությունը, կոտրում են խանութների պատուհանները: Անդրադառնալով այն հարցին, որ իրեն ներկայացնում են որպես դիկտատոր Էրդողանը նշել է «Եթե ժողովրդին ծառայել է դիկտատուրա է, ապա ես ոչինչ չունեմ ավելացնելու»: