Վրաստանի պատրիարք Իլիա II-ը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ազդել ռուս սահմանապահների գործողությունների վրա, որոնք սահմանազատումներ են անցկացնում: Պատրիարքը իր նամակում անհանգստություն է հայտնել, որ սահմանապահները մետաղալարով առանձնացնում են Վրաստանի և Օսիայի սահմանները, ինչպես նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը «կկարողանա ճիշտ գնահատել իրավիճակը և շուտափույթ նախաձեռնել համապատասխան քայլեր ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
«Մեր հասարկության համաև դրանք ցավալի և անսպասելի գործողություններ են, հատկապես այն փորձերի ֆոնի վրա,որոնք նախաձեռնում են մեր պետությունները հարաբերությունները լավացնելու համար,իսկ դրան հասնել մեզ համար շատ դժվար է այսպիսի բարդ քաղաքական պայմանների ֆոնին»,- նշված է վրացի պատրիարքի նամակի մեջ:
Ինչպես հաղորդում է Комерсантъ պարբերականը Մոսկվան դեռևս չի պատասխանել նամակին, սակայն Իլիա II-ը ռուս նախագահի հետ արդյունավետ համագործակցուևթյան հույս ունի և քննարկում է վերջինս միջամտությունը սահմանային գոտում ստեղծված իրավիճակի վրա ազդելու վերջին հնարավորություն:
Իր հերթին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել «անհապաղ հրավիրել ազգային անվտանգության Խորհրդի նիստ և այնտեղ քննարկել ստեղծված իրավիճակը»: Սակայն վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անտեսել է նախագահի կոչը: Ինչպես գրում է պարբերականը, հղում կատարելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի վրա, «խորհրդակցել Սաակաշվիլիի հետ իմաստ չունի, իսկ սահմանին տիրող իրավիճակը քննարկվում է ամեն օր, այդ թվում նաև նախարարների հետ: