Բակտերիալ վագինոզը թեթև վարակի տեսակ է, որն առաջանում է կնոջ վերարտադրողական օրգաններում բակտերիաների պատճառով:
Որպես կանոն, հեշտոցում կան «լավ» բակտերիաներ, կան նաև «վատերը»: «Լավ» բակտերիաները կարգավորում են «վատ» տեսակների աճը:
Վագինոզ առաջանում է, երբ հավասարակշռությունը խախտվում է:
Բակտերիալ վագինոզը սովորաբար տևում է մի քանի օր և կարող է ինքնուրույն վերանալ:

EnterTrain-ը ներկայացնում է բակտերիալ վագինոզի նշանները և այն ինչպես բուժել բնական միջոցով:
Բակտերիալ վագինոզի պատճառները
Բժիշկները դեռ պետք է պարզեն, թե հատկապես ինչն է բակտերիաների անհավասարակշռություն առաջացնում կնոջ վերարտադրողական օրգաններում: Սակայն կան որոշ գործոններ: Օրինակ՝ Բակտերիալ վագինոզով վարակվելու ռիսկը մեծանում է մի քանի սեքսուալ զուգընկերների դեպքում: Լոգանքը ևս մեծացնում է վարակվելու հավանականությունը: Մյուս պատճառներից են՝ վատ հիգիենան, ծխելը, ալկոհոլիզմը, ներարգանդային հակաբեղմնավորիչների օգտագործումը:

Բակտերիալ վագինոզի նշանները և ախտանիշերը
Այդ վիճակի ամենահայտնի նշանը հեշտոցից արտազատումներն են և հոտը: Դրանք կարող են լինել դեղնավուն կամ գորշ-սպիտակ: Հոտն առանձնակի տհաճ է սեռական ակտից հետո: Բակտերիալ վագինոզ ունեցող կանանց կեսի դեպքում ոչ մի ախտանիշ չի նկատվում: Ուստի կարևոր է կապվել բժշկի հետ՝ ախտորոշվելու համար: Մյուս ախտանիշերից են՝ հեշտոցի կարմրությունը և քորը: Նաև որոշ կանայք այրոց են զգում միզելիս:

Բակտերիալ վագինոզի բնական բուժում
Յոգուրտ
Մաքուր տամպոնը թաթախեք սովորական յոգուրտի մեջ և այն դրեք հեշտոցի մեջ՝ բակտերիլ վարակը մեղմացնելու համար: Օրական 2 անգամ սովորական յոգորտի օգտագործումը նույնպես կարող է օգնել բակտերիալ վագինոզի դեմ պայքարում:
Խնձորի քացախ
1 բաժակ խնձորի քացախ ավելացրեք ջրով վաննայի մեջ: Դա օգնում է վերացնել վնասակար բակտերիաները վարակի դեմ պայքարի ընթացքում: Կարող եք դա անել ամեն առավոտ, մինչև վիճակը լավանա:

Կալենդուլա
Մի քիչ կալենդուլայի թեյ պատրաստեք՝ այն ջրով եռացնելով: Մաքուր գործվածքը թաթախեք թեյի մեջ և զգուշությամբ մերսեք հեշտոցը: Դա նվազեցնում է բակտերիալ վարակով պայմանավորված բորբոքումը: Բակտերիալ վագինոզից ազատվելու համար կարող եք սա անել օրական 2 անգամ:
Սխտոր
Հում սխտոր ներառեք սննդակարգում: Սխտորը բնական հակաբիոտիկ է, որն օգնում է մեղմացնել բակտերիալ վագինոզը:

Թեյածառի յուղ
Բակտերիալ վագինոզը կարելի է մեղմացնել թեյածառի յուղով: Տաք ջրի մեջ մի քանի կաթիլ թեյածառի յուղ ավելացրեք: Զգուշությամբ հեշտոցը լվացեք այդ լուծույթով: Թեյածառի յուղը որպես հակաբակտերիալ միջոց է ազդում, վերացնում է բակտերիալ վագինոզի ախտանիշերը:
Այծառվույտի սերմեր
1 թ. գ. այծառվույտի սերմեր լցրեք ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ և թողեք որոշ ժամանակ: Այդ ջուրը խմեք հաջորդ առավոտյան նախաճաշելուց առաջ: Բացի հորմոնալ հավասարակշռությունը պահպանելուց՝ այծառվույտը կարգավոում է դաշտանային ցիկլը:

Բորաթթվի մոմիկներ
Ավելի արագ արդյունք ստանալու համար կարող եք բորաթթվի մոմիկներ դնել հեշտոցի մեջ:
Ցիտրուսներ
Դրանցից են՝ կիտրոնը, նարինջը, գրեյպֆրուտը: Դրանք հարուստ են վիտամին С-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը և կանխում է ցանկացած տեսակի վարակ: Պետք է պարբերաբար ցիտրուսային մրգերի հյութեր խմեք բակտերիալ վարակները կանխելու համար:

Սև ընկույզ
Ունի ուժեղ հականեխիչ և հակամակաբուծային հատկություններ: Սև հունական ընկույզը կարելի է օգտագործել թուրմի տեսքով՝ բակտերիալ վագինոզից ազատվելու համար:

Նյութի աղբյուրը՝  EnterTrain