Եվա Ռիվասը շարունակում է համարձակ քայլերով զարմացնել իր երկրպագուներին: Այս անգամ երգչուհին Instagram-ում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ մերկ երգում է.
«Կներեք, որ առանց հագուստի եմ, լոգանք ընդունելուց հետո պարզապես պառկած էի... Հատուկ չեմ տեսագրել, պարզապես զվարճանում էի մի քանի օր առաջ: Չեմ նայել գեղեցիկ լինելուն, բայց հոգով եմ երգել»,- տեսանյութը մակագրել է Ռիվասը:
Ի դեպ, նա այս օրերին արձակուրդն է վայելում Մոնակոյում, որտեղից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում: