Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Կրոտոնեի» դարպասը:

Հանդիպման 5-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ֆեդերիկո Սեչերինին ստացել է կարմիր քարտ, իսկ միլանցիներից 11 մետրանոցը վստահ է իրացրել Ֆրանկ Կեսին: Առաջին խաղակեսի միջնամասում մեկական անգամ աչքի են ընկել Ֆրանկ Կուտրոնեն և Սուսոն:

Միլանի «Ինտերը» նույն հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, մեկ անգամ աչքի է ընկել խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը: