Այսօր Քաջարանի 59-ամյակն է: Քաղաքը մեծ շուքով ու ոգևորությամբ է պատրաստվել իր տարեդարձին:

Այս առիթով մեծ համերգ է սպասվում այսօր: Համերգին իրենց կատարումներով հանդես կգան Իվետա Մուկուչյանը, Սոֆի Մխեյանը, Արմոն, Գևորգ Մարտիրոսյանը, Էրիկը, Մարթա Կիրակոսյանը , «Կարին» ավանդական երգի ու պարի ազգագրական համույթը և էլի շատ ուրիշ մասնակիցներ: Համերգը կվարեն Դիանա Մալենկոն և Վրույր Թադևոսյանը:

Բնակիչներն այսօր առանձնահատուկ տրամադրությամբ են դուրս եկել փողոց: Բոլորը լցված են անասելի ջերմությամբ ու տոնական տրամադությամբ:

Նրանցից մի քանիսն անգամ, առիթը բաց չթողնելով, խոսեցին համերգի մասին՝ խորին շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ քաղաքացիներին այդչափ ուրախ օր պարգևելու համար:

Նշենք, որ համերգին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: