ՊՍԺ-ի ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տեղափոխության շուրջ, հայտնում է «Le Parisien»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբը մտադիր չէ բաժանվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստից, և նա կմնա Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անձամբ է զանգահարել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին, որպեսզի նրա հետ բանակցություններ վարի: Սակայն, վերջինս պատասխանել է, որ Դի Մարիայի տեղափոխությունը մեկ այլ ակումբ հնարավոր չէ:
Հիշեցնենք` վերջերս «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվեց հարձակվող Նեյմարը` ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց: